National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
12.07.2018
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 3

Հուլիսի 12-ին նիստ է հրավիրել ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը: Ռուստամ Մախմուդյանի նախագահությամբ երկրորդ ընթերցումով քննարկվել է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է մինչեւ 2017թ. դեկտեմբերի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը կամ դրա չվճարված մասը վճարելու պարտականությունից:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհանիսյանը ներկայացրել է կատարված փոփոխությունները, որոնցից մեկն առնչվել է վարչական համաներման համար հստակ իրավական հիմքեր ստեղծելուն եւ «ամնիստիա» բառը Սահմանադրությանը համապատասխանեցնելուն: Հարցը բարձրացրել էր ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, որն ընդունվել է: Առաջարկվել է նախագիծը լրացնել 21.2 հոդվածով՝ «Համաներումը», որով վարչական իրավախախտում կատարած անձը «Համաներման մասին» օրենքով կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել վարչական պատասխանատվությունից, իսկ վարչական տույժի ենթարկված անձը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ վարչական տույժից:

Համաներման ակտի նախագծում ամրագրվել է, որ իրավավախախտում կատարած անձինք համաներման ակտն ուժի մեջ մտնելուց հետո կհամարվեն տույժի չենթարկված՝ անկախ նրանից վճարում կատարել են, թե՝ ոչ:

Չեն ընդունվել ԱԺ ՀՀԿ եւ «Ծառուկյան» խմբակցությունների մի շարք առաջարկներ, որոնք վերաբերել են բարեխիղճ վարորդների վճարած գումարները վերադարձնելուն, համաներումը մինչեւ 2018 թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար նախատեսելուն, համաներման կիրառման շրջանակը որոշ խախտումների դեպքում ընդլայնելուն, վաուչերային կանխավճարման համակարգի ներդրմանը եւ այլն:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է բարեխիղճ վճարող եւ չվճարող քաղաքացիների իրավահավասարության խնդրին: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ վիճակագրության եւ չափորոշիչների հստակեցման կարիք կա:

Երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվել է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է Արթուր Հովհաննիսյանը: Պաշտպանության միջոցի համար դատարան կարող է դիմել ոչ միայն բռնության ենթարկված անձը, այլ նաեւ աջակցության կենտրոնը: Օրենսգրքով նախատեսվում է, եթե հայցադիմումը ներկայացնում է աջակցության կենտրոնը, ապա հայցադիմումին կցվի բռնության ենթարկված անձի գրավոր համաձայնությունը:

Երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվել են նաեւ «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնց վերաբերյալ առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն ներկայացվել:

Քննարկված բոլոր օրինագծերն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am